22.12.2021
Դեկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 12 000 շահառու ստացել է թափուկ վառելափայտ
Թափուկ վառելափայտի մթերումն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։
Թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։
Թափուկի դուրս բերումն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից իրականացվում է այն անձի կողմից, ում տրամադրվել է թափուկի օգտագործման տոմսը:
Շահառու համայնքների հարգելի բնակիչնե՛ր, հորդորում ենք զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես օրենսդրական դաշտում:
Ապօրինի ծառահատման դեպքում մինչև 100 000 դրամի հասցրած վնասը ենթադրում է վարչական տուգանք, իսկ դրանից ավելիի դեպքում՝ քրեական պատասխանատվություն:
Մանրամասները տեսանյութում՝