Նորություններ
-
17 սեպտեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․Գրիգորյանը և փոխդեսպան, Շվեդիայի Միջազգային Զարգացման և Համագործակցության Գործակալության (SIDA/ՇՄԶՀԳ) հայաստանյան ներկայացուցիչ Ի․Էրիկսոնը։
-
16 սեպտեմբեր 2021
Օրենքով կարգավորվելու և խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
-
16 սեպտեմբեր 2021
«Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հաղթող աշակերտները հանդիպել են Շրջակա միջավայրի նախարարի հետ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթող Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին։
-
15 սեպտեմբեր 2021
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին նվիրված պաշտոնական կայք
Հայաստանում կա 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 232 բնության հուշարձան։
Ինտերակտիվ լուծումներով, եռալեզու Protectedareas.am կայքում Հայաստան այցելող զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքներին։
-
14 սեպտեմբեր 2021
Բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա առթիվ մեկ ամիս շարունակ ԲՀՊՏ-ներում կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ տեղեկատվական շրջայցեր և էկոկրթական դասընթացներ
2021թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը: Սեպտեմբերի 13-ին Հայաստանը նշում է բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) օրը։