IPBES-ի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության «Բնության պահպանության հանձնաժողովի» նախագահ Դևիդ Կուպերի հետ։
Հաշվի առնելով պարոն Կուպերի երկարամյա աշխատանքային փորձը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) շրջանակում, զրուցակիցները քննարկել են կոնվենցիայի ներքո ընթացքող մի շարք գործընթացներ, այդ թվում 2026 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում հյուընկալվող COP17 համաժողովի կազմակերպչական և օրակարգային հարցեր։
Գնահատականներ և մոտեցումներ են փոխանակվել Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (GBF) իրականացման ընթացքի վերաբերյալ և ձևակերպվել են առաջնահերթ համագործակցության ուղիներ։
Քննարկվել են նաև կենսաբազմազանության պահպանության ոլորտում ֆինանսավորման ուժեղացման և միջազգային համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր։

