Նորություններ
-
24 մայիս 2022
«Մասնավոր հատվածի դերը Հայաստանի ոռոգման ոլորտում» խորագրով Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր մակարդակի աշխատաժողով
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է «Մասնավոր հատվածի դերը Հայաստանի ոռոգման ոլորտում» խորագրով Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր մակարդակի աշխատաժողովին։
-
24 մայիս 2022
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծ
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
-
24 մայիս 2022
«Բնությունը երեխաների աչքերով» բնանկարների ցուցադրություն
Ժամանակակից աշխարհում, երբ օրեցօր մեծանում է հասարակության ներգործությունը շրջակա միջավայրի վրա, առավել քան արդիական է հասարակության էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը:
-
23 մայիս 2022
Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում
«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիր 2021 թվականին «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում՝ կոշտ կենցաղային թափոններից:
-
23 մայիս 2022
Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում
«Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» պիլոտային ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակն իրականացնում է էլեկտրական մեքենաների մասին հարցում։