Նորություններ
-
13 ապրիլ 2022
Տեղի է ունեցել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հարցերով մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հարցերով մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբի 2-րդ նիստը։
-
13 ապրիլ 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիինն
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Աննա Մազմանյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
-
13 ապրիլ 2022
Անտառվերականգնման և անտառհիմնման ծրագրեր՝ Լոռիում և Սյունիքում․ ութամյա ծրագիրը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական ու տնտեսական արդյունքներ կունենա
Նոր աշխատատեղեր Լոռիում և Սյունիքում՝ անտառվերականգնման ծրագրերով։
-
12 ապրիլ 2022
Շրջակա միջավայրի նախարարությունը և «ՄԱՅ ՖՈՐԵՍԹ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր կնքեցին
Կարևորելով Շրջակա միջավայրի նախարարության և «ՄԱՅ ՖՈՐԵՍԹ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպության միջև առկա արդյունավետ համագործակցությունը և հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման կարևորությունը, այսօր Շրջակա միջավայրի նախարարությունն ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի և «ՄԱՅ ՖՈՐԵՍԹ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Անդրե Գումուշճեանի, համագործակցության հուշագիր են կնքել։
-
12 ապրիլ 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել բաց հանրային լսում
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված բաց հանրային լսում։