Նորություններ
-
18 ապրիլ 2022
Շրջակա միջավայրի նախարարությունը սկսում է ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների տվյալների բազայի թարմացման գործընթաց
Շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած բարեփոխումների, իրականացվող օրենսդրական փոփոխությունների և ոլորտում կյանքի կոչվող ծրագրերի ընթացքն առավել թափանցիկ, հանրությանը հասանելի և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև պետական գերատեսչություն-հասարակական սեկտոր կապը և փոխվստահությունը ամրացնելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը սկսում է ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների տվյալների բազայի թարմացման գործընթաց։
-
18 ապրիլ 2022
Համատեղել ջանքերը Սևանի պահպանության հարցում․ հանդիպում Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ՝ քննարկելու 5 հանրային լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման նպատակով տրամադրման համար մրցույթի անցկացման կարգը, որով սահմանվել են դրանց սպասարկման պայմանները, նախատեսվող անվճար ծառայությունների ցանկը և այլ ընթացակարգերը։ Քննարկվեց նաև լճի հարակից համայնքներում ծրագրեր ներգրավելու հնարավորությունները, որոնք կօգնեն մեղմել մարդածին ազդեցությունը լճի վրա։
-
18 ապրիլ 2022
Ապօրինի ծառահատումների ցուցանիշում նվազման միտում է նկատվում. խստացված վերահսկողությունը շարունակվելու է
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն, ում պաշտոնավարման 100 օրն է լրանում և նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը խոսել են հանրապետությունում իրականացվող անտառվերականգնողական ծրագրերից:
-
18 ապրիլ 2022
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը ունի նոր տեղեկատվական վահանակներ
WWF Հայաստանի ( Բնության համաշխարհային հիմնադրամ) «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում նախկինում տեղադրված թվով 15 տեղեկատվական վահանակներ փոխարինվել են նորերով։
-
18 ապրիլ 2022
Հայաստանի անտառներն անհավասար բաշխվածություն ունեն
Հայաստանի անտառներն անհավասար բաշխվածություն ունեն, 62 տոկոսը Տավուշի, Լոռու մարզերում են, 30 տոկոսը՝ Սյունիքում, 2 տոկոսն է, որ երկրի կենտրոնական հատվածում է: Քաղաքականությունն այնպիսին է, որ հնարավորության դեպքում բոլոր մարզերում հիմնադրվեն անտառներ: