Նորություններ
-
28 ապրիլ 2022
Պարզաբանում
Ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը․
Տիկին Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը։
-
28 ապրիլ 2022
Փոփոխություններ ՀՀ անտառային օրենսգրքում
Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե դրանք ընդունելու լիազորությունը վերապահված է Սահմանդրությամբ կամ օրենքներով:
-
27 ապրիլ 2022
Գնալ որակական փոփոխությունների ճանապարհով․ Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ։ Հաշվետվությունների միջոցով ներկայացվել են վերջին շրջանում կատարված աշխատանքները, գույքագրված առաջնային լուծում պահանջող խնդիրները։
-
26 ապրիլ 2022
2021 թ.-ին Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում տնկվել է ուռենու և բարդու ավելի քան 1 միլիոն կտրոն, ափամերձ տարածքներից հավաքվել է 375043 կգ թափոն, 1107 կգ վերամշակման ենթակա թափոն
2021 թ.-ին «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում՝ կոշտ կենցաղային թափոններից:
-
26 ապրիլ 2022
Շրջակա միջավայրի նախարարությունը սկսում է ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների տվյալների բազայի թարմացման գործընթացը
Շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած բարեփոխումների, իրականացվող օրենսդրական փոփոխությունների և ոլորտում կյանքի կոչվող ծրագրերի ընթացքն առավել թափանցիկ, հանրությանը հասանելի և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև պետական գերատեսչություն-հասարակական սեկտոր կապը և փոխվստահությունը ամրացնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը սկսում է ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների տվյալների բազայի թարմացման գործընթաց։