Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է հայտերի ընդունում Սևանա լճի հանրային 3 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ։
ԼՈՏ 1-ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №4
Լողափի նկարագիրը՝ Լողափը գտնվում է Շողակաթ համայնքի, Դրախտիկ բնակավայրի վարչական սահմաններում ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ գտնվող աջակողմյան և ձախակողմյան տարածքներն օգտագործվում են այլ վարձակալների կողմից: Լողափի հարևանությամբ առկա են էլեկտրականության և գազի գծեր: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը՝ Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը՝ 5 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը՝ 600 000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը՝ 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 /յոթ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
ԼՈՏ 3- ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №6
Լողափի նկարագիրը. Լողափը գտնվում է Գավառ համայնքի, Ծովազարդ բնակավայրի վարչական սահմաններում, Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ՝ դեպի Նորատուս բնակավայրի ուղղությամբ առկա է գործող շենքերով և շինություններով կառուցապատված տարածք: Լողափի հարևանությամբ առկա է էլեկտրականության գիծ: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը՝ Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը՝ 3.3 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը-396 000 /երեք հարյուր իննսունվեց հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը՝ 19 800 /տասնինն հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 /յոթ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
ԼՈՏ 4- ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №7
Լողափի նկարագիրը. Լողափը գտնվում է Գավառ համայնքի, Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ՝ դեպի Մարտունի ուղղությամբ առկա է փայտե տնակներով կառուցապատված տարածք: Հակառակ ուղղությամբ առկա է չօգտագործվող տարածք: Լողափի հարևանությամբ առկա է էլեկտրականության գիծ: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը՝ Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը՝ 0.78 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը՝ 93 600 /իննսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը՝ 4 680 /չորս հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 /յոթ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://env.am/announcement/category-1/4-6-7
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով: