29.06.2022
Միջազգային համագործակցության վարչություն
Վարչության պետ՝ Ռուզաննա Գրիգորյան, վարչության պետի տեղակալ՝ Արսեն Նիկոյան, գլխավոր մասնագետներ՝ Քրիստինե Խաչատրյան, Անի Խաչատուրյան, Կարեն Հովհաննիսյան, Անուշ Մելիքյան, ավագ մասնագետներ՝ Ռիմա Ամիրխանյան, Էլիզա Պողոսյան, Անահիտ Մարտիրոսյան, Էլեոնորա Ալեքսանյան, վարչության մասնագետ՝ Մերի Աղաբաբյան, օպերատոր՝ Լարիսա Խառատովա, թարգմանիչ՝ Արմինե Հակոբյան։ ՇՄՆ Միջազգային համագործակցության վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- ապահովում է նախարարության մասնակցությունը բնապահպանական բազմակողմանի միջազգային համաձայնագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներին/նախաձեռնություններին, ինչպես նաև ոլորտի միջազգային /գլոբալ և տարածաշրջանային/ գործընթացներին,
- կազմակերպում է բնապահպանական բազմակողմ միջազգային համաձայնագրերից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքային ծրագրերի մշակման գործընթացը և մասնակցում է իրականացմանը,
- մասնակցում է շրջակա միջավայրի ոլորտի միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, /այդ թվում՝ բազմակողմ/ շրջանակներում համագործակցության ապահովմանը և օրենքով սահմանված կարգով, իր լիազորությունների շրջանակներում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների և դրանց կատարմանն ուղղված աշխատանքների իրականացմանը,
- ապահովում է շրջակա միջավայրի ոլորտում միջազգային ծրագրերի նախագծերի մշակման ու նախարարություն ներկայացված միջազգային ծրագրերի նախագծերի ուuումնաuիրման և դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրման գործընթացը,
- ապահովում է օտարերկրյա պետությունների, գլոբալ և տարածաշրջանային կազմակերպությունների հետ շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը,
- մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությամբ իրականացվող բնապահպանական ծրագրերի համակարգմանը,
- ապահովում է օտարերկրյա քաղաքականության ուղղությունների հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սահմանված կարգով համագործակցությունը,
- համակարգում է բազմակողմ և երկկողմ միջազգային պայմանագերի, համաձայնագրերի և հուշագրերի նախագծերի մշակումը, ապահովում է դրանց ստորագրման և վավերացման հետ կապված գործընթացը,
- մասնակցում է բնապահպանության ոլորտի երկկողմ միջազգային պայմանագրերի իրականացման աշխատանքներին,
- սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է նախարարությունում օտարերկրյա պետությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների ընդունելությունը, և համապատասխան տեղեկատվության ներակայցումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,
- վարչության իրավասությունների շրջանակներում սահմանված կարգով ապահովում է նախարարության ներկայացուցիչների արտասահմանյան գործուղումների կազմակերպման աշխատանքները, ապահովում է դրանց հետ կապված հաղորդակցությունը միջազգային կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ,
- մասնակցում է միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների, սեմինարների, վերապատրաստման դասըթացների և այլ միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներին,
- իրականացնում է իրավական այլ ակտերով վարչությանը վերապահված այլ գործառույթներ: