28.06.2022
Ճանաչենք Հայաստանի բնությունը
Ժամանակին՝ իր վարդերով, այժմ՝ իր արհեստական լճերով հայտնի Վարդաբլուր գյուղը Լոռու մարզի տեսարժան վայրերի ցանկում է։
Վարդաբլուրի այդքան հայտնի արհեստական լճերը, կառուցված 90-ականներին, ժամանակին եղել են գյուղի և տարածաշրջանի «ծովափնյա» հանգստավայրը։ Այժմ լճերում հազվադեպ կհանդիպեք լողացող մարդկանց, փոխարենը շատ են տարածքում զբոսնողները։
Լճերի շրջակայքում կան 100-ավոր եղևնիներ, բարդիներ և ուռենիներ, որոնք և ապահովում են թարմ օդն ու հաճելի ժամանցը։