Նախարարի տեղակալը նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ղեկավարների հետ շրջայց է կատարել դենդրոպարկում՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին և առկա խնդիրներին։
Նախարարի տեղակալին ներկայացվել է դենդրոպարկում առկա ծառերի և թփերի չորացման և տարածքի ոռոգման խնդիրը։
Արամ Մեյմարյանը դիտարկել է նախկինում տեղադրված տաղավարների հատվածները։ Տաղավարները ապամոնտաժվել են, տարածքը վերադարձվել է նախկին տեսքին։
Դենդրոպարկում տիրող իրավիճակին ծանոթանալուց զատ, նախարարի տեղակալը ծանոթացել է նաև «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացված շինարարական աշխատանքներին, ապա հանդիպել գործարանի ղեկավար անձնակազմի հետ՝ քննարկելու դենդրոպարկի հետ համագործակցության հնարավորությունները՝ ի նպաստ տարածքի բնապահպանական խնդիրների լուծման։