10.03.2023
Թափուկ վառելափայտ հավաքելու հստակ ժամանակացույց է սահմանվել
Անտառամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներն այսուհետև չեն կարող տարվա բոլոր ամիսներին թափուկ վառելափայտ հավաքել: Խոսքը ոչ արտադրական նպատակով օգտագործվող ծառերի մասին է: Անտառային կոմիտեի որոշմամբ՝ հստակ ժամանակացույց է սահմանվել, թույլատրվել մարտ-ապրիլին և սեպտեմբեր-հոկտեմբերին:
Այս փոփոխությամբ կկարողանան կանխել նաև ապօրինի ծառահատումները: