Նորություններ
-
26 մայիս 2023
Ռազմավարական քաղաքականության վարչություն
Վարչության պետ՝ Լուսինե Ավետիսյան, վարչության պետի տեղակալ՝ Արթուր Ղավալյան, վարչության գլխավոր մասնագետներ՝ Մարինա Այդինյան, Մերի Հարությունյան, Ատոմ Մխիթարյան, Վահրամ Հովհաննիսյան, Աննա Մարտիրոսյան, «Ի գործ» ծրագրի փորձագետ՝ Կարեն Խաչատրյան։
-
25 մայիս 2023
Առաջարկվում է ստեղծել և կահավորել 4 նոր հանրային լողափեր
Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին» Կառավարության որոշման նախագիծը:
-
25 մայիս 2023
Երևանում մթնոլորտային օդի որակը. մայիսի 18-23-ը
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է՝
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում
-
23 մայիս 2023
Գեղարքունիքում անցկացվեց Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք․ Պատասխանատու եմ Սևանի համար
Մայիսի 22-ին Շրջակա միջավայրի նախարարության կողմից համակարգվող, Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» - #EU4Sevan ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված «Պատասխանատու եմ Սևանի համար IV» միջոցառումը, Չորրորդ անգամ EU4Sevan-ը միավորեց ծրագրի դոնորներին, գործընկերներին, շահագրգիռ կողմերին և շահառուներին՝ միմյանց հանդիպելու, նոր գաղափարներ ու հաջողված արդյունքներ քննարկելու, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն հաստատելու:
-
23 մայիս 2023
Քայլարշավ՝ նվիրված կենսաբազմազանության միջազգային օրվան
Շրջակա միջավայրի նախարարությունը մայիսի 22-ին՝ կենսաբազմազանության օրը նշանավորել է յուրահատուկ քայլարշավով, որի ընթացքում նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, «Սևան» ազգային պարկի, Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Բնության պետական թանգարանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ քայլարշավ են իրականացրել «Սևան» ազգային պարկի Արտանիշի արգելոցի տարածքում հատուկ երթուղիով, որն հետագայում մշակվելու և հանրությանն է ներկայացվելու որպես էկոզբոսաշրջային երթուղի։