ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2023
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները մասնակցել են «Պետության անվտանգության ապահովման հիմունքներ» միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները  ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական  համալսարանում մասնակցել են «Պետության անվտանգության ապահովման հիմունքներ» միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության անվտանգության ապահովման հիմունքներ» միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի ավարտի հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառողները:
«Պետության անվտանգության ապահովման հիմունքներ» խորագրով միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակել է ՊԱՀՀ-ը՝ իր առաքելությանը և նպատակներին համապատասխան՝ համագործակցելով շահառու պետական գերատեսչությունների հետ: 
Դասընթացում, որպես ուսումնառողներ, ներգրավված են պետական գերատեսչությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտպանական-անվտանգային ոլորտները համակարգող ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Հանդիսավոր արարողության ավարտին ուսումնառողներին շնորհվել են հավաստագրեր:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան