ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.08.2023
Առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40…+42 աստիճան տաքություն

Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում  Հրդեհային անվտանգության խնդիրները թեմայով  մամուլի ասուլիս է  տեղի ունեցել։
Ասուլիսի ընթացքում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը անդրադարձել է անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։ Նա նշել է, որ այդ նպատակով անտառային տարածքներում մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը սահմանվել է ուժեղացված հսկողություն։ 
Նշենք նաև, որ քաղաքացիների շրջանում, ԱԻՆ աշխատակիցների հետ միասին, իրականացվել են համապատասխան իրազեկման աշխատանքներ։ 
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=ueJ5ib-bZPQ