Նորություններ
-
9 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը մասնակցել է ԱԱՊՀ ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը
Ս.թ. դեկտեմբերի 8-ին Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) ՀԿ-ն հյուրընկալեց ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին՝ քաղաքական ուղերձով հանդես գալու համար։ Իր ելույթում դեսպան Քվինը ներկայացրեց երկկողմ տնտեսական համագործակցությանն ու ինստիտուցիոնալ զարգացմանը խթանող ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները։
-
8 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Քենիայի Հանրապետություն (Նայրոբի)՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին (UNEA-7) մասնակցելու նպատակով։
-
8 դեկտեմբեր 2025
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հսյտնում է
Ուշադրություն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հսյտնում է`
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներ։
-
5 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը հանդիպել է ՄԱԿ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Եվրոպայի գրասենյակի համակարգող Սարրի Լապպիին
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4ALL) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի հնարավորություններն ու առաջնահերթությունները:
-
5 դեկտեմբեր 2025
Ջրային ոլորտի առաջնահերթ խնդիրների քննարկում «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի ներկայացուցիչների հետ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հանդիպել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագիրը իրականացնող միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունից, Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակից և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից։