Ս.թ. դեկտեմբերի 8-ին Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) ՀԿ-ն հյուրընկալեց ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին՝ քաղաքական ուղերձով հանդես գալու համար։ Իր ելույթում դեսպան Քվինը ներկայացրեց երկկողմ տնտեսական համագործակցությանն ու ինստիտուցիոնալ զարգացմանը խթանող ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Դեսպան Քվինին իր ուղերձում կարևորել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումն ու Սպիտակ տանը օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում արձանագրված առաջընթացը։ Նա ընդգծել է մասնավոր հատվածի դերը Հայաստանի տնտեսական արդիականացման մեջ և ներկայացրել է համագործակցության հնարավորությունները ամերիկյան բիզնես համայնքի հետ։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներ, դիվանագիտական ու միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։
Պաշտոնական ելույթին հաջորդեց հարց ու պատասխանի փուլը։ Ներկայացված հարցերը վերաբերում էին ներդրումների խթանմանը, երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ոլորտային նախատեսվող համագործակցությանը։






