ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.12.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը հանդիպել է ՄԱԿ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Եվրոպայի գրասենյակի համակարգող Սարրի Լապպիին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը հանդիպել է ՄԱԿ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Եվրոպայի գրասենյակի համակարգողՍարրի Լապպիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4ALL) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի հնարավորություններն ու առաջնահերթությունները: 
Ընդգծվել է,  որ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը կարևոր դերակատար է ազգային վաղ նախազգուշացման համակարգում, որը ներառում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մշտադիտարկում, տվյալների հավաքագրում, մոնիթորինգ, վերլուծություն և կանխատեսում: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել  նաև Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային և միջազգային հարթակներին. Հայաստանը վերջին տարիներին անդամակցել է Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման (SEE-MHEWS-A) համակարգին, ինչպես նաև մեկնարկել է եվրոպական MeteoAlarm հարթակին  միանալու գործընթացը , ինչը կնպաստի հանրության իրազեկվածության բարձրացմանը և նախազգուշացումների հասանելիությանը:
Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանի կողմից ներդրված միջոցառումները և միջազգային համագործակցությունը նախազգուշացման համակարգի ուժեղացման և բնակչության պաշտպանության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կնպաստեն երկրի ազգային անվտանգության ամրապնդմանը և կլիմայական ռիսկերի հասցեական կառավարմանը: