Նորություններ
-
21 հունիս 2023 Վարդավառի լճում անկած ձկների և ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտնում է. Համացանցում տարածված՝ Երևան քաղաքի Վարդավառի լճում անկած ձկների վերաբերյալ ահազանգի հետքերով՝ Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները նշված վայրում իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ, կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։
-
21 հունիս 2023 Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված ահազանգի մասին Հարգելի քաղաքացիներ, Ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված «Ահազանգ. Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք» վերտառությամբ հրապարակումների, հայտնում ենք հետևյալը.
-
20 հունիս 2023 Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի կոմիտեի նիստի և տեխնիկական աշխատանքային խմբի հանդիպմանը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի կոմիտեի նիստի և տեխնիկական աշխատանքային խմբի հանդիպմանը:
-
20 հունիս 2023 Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Նախկին խորհրդի կազմը լուծարվել է։
-
20 հունիս 2023 Իրականացվում են արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման աշխատանքներ Հարգելի՛ քաղաքացիներ, ի պատասխան գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերի` հայտնում ենք, որ խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների քննարկումները։