Նորություններ
-
19 հունիս 2023 Բնապահպանական սուբվենցիաների տրամադրման միջոցով կխթանվեն շրջակա միջավայրի բարելավմանն ու պահպանությանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել լրացումներ, ինչի արդյունքում, համայնքներին բնապահպանական սուբվենցիաների տրամադրման միջոցով կխթանվեն շրջակա միջավայրի բարելավմանն ու պահպանությանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը, կապահովվի դրանցում պետության գործուն մասնակցությունը։
-
17 հունիս 2023 Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է Այս տարի Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է «Կանայք և հողերը, նրանց իրավունքները» կարգախոսի ներքո։
-
16 հունիս 2023 ՄՐՑՈՒՅԹԻ ԾԱՆՈՒՑՈՒՄ․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի Կապան քաղաքում գտնվող վարչական շենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների գնում Պահպանվող տարածքների աջակցության ծրագրի (ՊՏԱԾ-Հ) շրջանակներում սահմանվել են երեք տեղական կազմակերպությունների և գործակալությունների՝ Զանգեզուրի կենսոլորտային համալիր (ԶԿՀ) ՊՈԱԿ-ի, Հայանտառ ազգային անտառտնտեսության Կապանի մասնաճյուղի և Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Հարավային տարածքային ավազանային կառավարման բաժնի գրասենյակային տարածքի անհրաժեշտ կարիքները:
-
16 հունիս 2023 ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարվել են մի շարք կարևոր փոփոխություններ Շրջակա միջավայրի նախարարի 02.06.2023 թվականի 191-Լ հրամանով ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարվել են մի շարք կարևոր փոփոխություններ, ի թիվս դրանց, փոփոխվել է նաև ՊՈԱԿ-ի կրճատ անվանումը։
-
16 հունիս 2023 ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է 2022 թվականի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիաները գերազանցել են ՍԹԿ-ները համապատասխանաբար 1.1-3.7 և 1.1-1.5 անգամ: Ծծմբի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: