ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.03.2024
Թե ինչպես կարող է փոխվել ջերմային պատկերը էներգաարդյունավետ արդիականացումից հետո

Թե ինչպես կարող է փոխվել ջերմային պատկերը էներգաարդյունավետ արդիականացումից հետո, կարող եք տեսնել Տաշիր քաղաքի Անի թաղամասի այս ջերմաարդիականացված շենքերի օրինակով:
Իրականացված աշխատանքների արդյունքում՝

  • էներգիայի սպառումը նվազել է ավելի քան 3 անգամ,
  • հարմարավետության մակարդակը զգալիորեն բարելավվել է, 
  • շենքի բնակարանների շուկայական արժեքն աճել  է 10-15%-ով:

Այս շենքերը ջերմաարդիականացվել են Շրջակա միջավայրի նախարարության համարկարգման ներքո իրականացվող ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համաֆինանսավորմամբ, պետական սուբվենցիոն ծրագրի  շրջանակներում՝ 2020թ-ին: