Նորություններ
-
16 ապրիլ 2024
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում ապրիլի 15-ին, Չկալովկա բնակավայրին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ:
-
15 ապրիլ 2024
Ապրիլի 15՝ բնապահպանական գիտելիքի օր
Ամեն տարի ապրիլի 15-ն աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես բնապահպանական գիտելիքի օր:
Օրվա պատմությունը սկսվել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի համաժողովում, որտեղ քննարկվել են շրջակա միջավայրի խնդիրները և ընդգծվել էկոլոգիական կրթության հսկայական նշանակությունն աշխարհի բոլոր երկրների բնակչության համար՝ որպես գոյատևման և կայուն զարգացման ռազմավարության իրականացման մաս։
-
15 ապրիլ 2024
Լոռու մարզում ջերմաարդիականացվել է 3 բազմաբնակարան շենք
2020-2024 թվականների ընթացքում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ջերմաարդիականացվել է 3 բազմաբնակարան շենք:
-
12 ապրիլ 2024
«Հայաստան, որը չենք տեսել»․ Արարատյան դաշտի թռչնաշխարհի մասին ֆիլմի ցուցադրություն
Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ սույն թվականի ապրիլի 16-ին, ժամը 19։00-ին Հայ-ռուսական համալսարանի դահլիճում հանրային ցուցադրման կներկայացվի «Հայաստան, որը չենք տեսել» ֆիլմը։
-
11 ապրիլ 2024
Վայոց ձորի մարզում սև անգղի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն։