ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2024
Քաղաքականությունից իրականացման սցենարներ. Հայաստանի երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարություն

Ապրիլի 30-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարություն. իրականացման հեռանկարներ և հնարավորություններ» խորագրով աշխատաժողովը:
Աշխատաժողովի նպատակն էր ազգային շահագրգիռ կողմերին և զարգացման գործընկերներին ներկայացնել Հայաստանի՝ վերջերս ընդունված Ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունը (ԵԺ-ՑԱԶՌ), ծրագրի շրջանակներում ԵԺ-ՑԱԶՌ-ի իրականացման սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցությունների գնահատումների նախնական արդյունքները, ինչպես նաև ներդրումների և տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունները: 
Շրջակա միջավայրի նախարարության անունից Կլիմայական քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Մարինա Սարիբեկյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը՝ նշելով․
«ԵԺ ՑԱԶՌ-ի ընդունումը կապահովի երկարաժամկետ օրակարգ կլիմայական հանձնառությունների իրականացման համար, ներդրողների և տնտեսության ոլորտների համար կտրամադրի վաղաժամ և կանխատեսելի ազդակներ իրենց երկարաժամկետ գործողությունները պլանավորելիս, կներդաշնակեցնի զարգացման նպատակները կլիմայական գործողությունների հետ և կապահովի համահունչությունը տեխնոլոգիական առաջընթացի հետ»: