Նորություններ
-
23 փետրվար 2024
Լուսաբանման հրավեր
Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ նախագահ Էլինա Մարգարյանի, թափոնների կառավարման փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանի ասուլիսը։
-
22 փետրվար 2024
Խորհրդատվական ծառայության հրավեր
Խորհրդատվական ծառայության հրավեր «Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
-
22 փետրվար 2024
Կայացել է «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի ստեղծմանն ուղղված աշխատաժողովը
Աշխատաժողովի շրջանակներում ներկայացվել են Հայաստանում կենսոլորտային տարածքի զարգացման հնարավորությունների ուսումնասիրության արդյունքները, Հայաստանում կենսոլորտային տարածքի հայեցակարգի զարգացման պատմությունը, ինչպես նաև՝ Ծրագրով նախատեսված գործողությունները և ժամանակացույցի:
-
22 փետրվար 2024
Մրցույթ երիտասարդների համար
Շրջակա միջավայրի նախարարությունը և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն համատեղ հայտարարում են «Ջրային ռեսուրսների պահպանումը և կառավարումը երիտասարդների աչքերով» մրցույթ։
-
20 փետրվար 2024
Ապօրինի 7 հորի կասեցում ձկնաբուծարաններում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։