Նորություններ
-
26 մարտ 2024
Հանդիսավոր կերպով նշվեց Օդերևութաբանության համաշխարհային և ՀՀ Օդերևութաբանի օրը
Մարտի 25-ին կայացել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2023 թվականի գործունեության արդյունքները։
-
25 մարտ 2024
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության կողմից հայտնաբերել են հաճարենի տեսակի ծառատեսակից պատրաստված 27 հատ գերան և 27 խմ կողահան տախտակ և շինափայտ
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված տեղեկատվության հիման վրա Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրում գտնվող Վահագ Ադամյան ԱՁ-ին պատկանող փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են հաճարենի տեսակի ծառատեսակից պատրաստված 27 հատ գերան և 27 խմ կողահան տախտակ և շինափայտ։
-
25 մարտ 2024
Կլիմայական գործողությունների առաջնագծում. մարտի 23-ն Օդերևութաբանի օրն է
Հայաստանում արդեն 20 տարի է՝ մարտի 23-ը պաշտոնապես նշվում է որպես Օդերևութաբանի օր։ Այն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու կլիմայի փոփոխության խնդիրներին, խոսելու օդերևութաբանության ոլորտում իրականացվող ծրագրերից ու ձեռքբերումներից։
-
25 մարտ 2024
Մարտի 23-ին աշխարհը նշում է Օդերևութաբանության համաշխարհային օրը
1961 թվականից սկսած յուրաքանչյուր տարի մարտի 23-ին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) նշում է 1950 թվականի մարտի 23-ին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ստեղծման մասին Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը։
-
23 մարտ 2024
Երկիրն ունի հանգստի կարիք. միացե՛ք «Երկրի ժամ» բնապահպանական շարժմանը
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից դեռևս 2004 թվականին մեկնարկել է «Երկրի ժամ» բնապահպանական շարժումը, որը տարեցտարի առավել լայն տարածում է գտնում աշխարհի տարբեր երկրներում։