Նորություններ
-
25 հուլիս 2023 Շրջակա միջավայրի նախարարության թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչություն Վարչության պետ՝ Մեխակ Ղազարյան, գլխավոր մասնագետներ՝ Հասմիկ Սարոյան, Գոռ Միքայելյան, Գայանե Երեմյան, ավագ մասնագետներ՝ Գայանե Սուքիասյան, Գայանե Կարապետյան։
-
24 հուլիս 2023 Իրականացվում է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։
-
24 հուլիս 2023 Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ-Մուլլային Նախարարը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։
-
24 հուլիս 2023 «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացվել են վերահսկողական միջոցառումներ Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 59 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 231 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ:
-
24 հուլիս 2023 Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը Հուլիսի 22-ին Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը, որը նվիրված էր կլիմայի փոփոխության խնդիրների հանրայնացմանը և կլիմայական օրակարգում հանրային մասնակցության կարևորությանը: