ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.06.2024
Հայաստանում կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն

Հայաստանում շուտով կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն։ Քաղաքացիներին նախատեսվող օրենսդրական բարեփոխումների և համակարգի ներդրման մանրամասներին իրազեկելու նպատակով շարունակում ենք Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի շարք։
Ի՞նչ է արտադրողի պատասխանատվության կազմակերպությունը (ԱՊԿ)
Արտադրողի պատասխանատվության կազմակերպությունը (ԱՊԿ) արտադրողի ընդայնված պատասխանատվության համակարգի (ԱԸՊ) արտադրողների կամ ներմուծողների կողմից ստեղծված կազմակերպություն է, որի նպատակն է համակարգել ԱԸՊ ապրանքների սպառումից գոյացող հատուկ թափոնների հավաքումն ու էկոլոգիապես անվտանգ գործածությունը։ 
Սույն սահմանումները միջազգային փորձի հիման վրա մշակված նախնական տարբերակներ են։ 
Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) օրենսդրությունը մշակվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի աջակցությամբ՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում։