Նորություններ
-
12 ապրիլ 2024
«Հայաստան, որը չենք տեսել»․ Արարատյան դաշտի թռչնաշխարհի մասին ֆիլմի ցուցադրություն
Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ սույն թվականի ապրիլի 16-ին, ժամը 19։00-ին Հայ-ռուսական համալսարանի դահլիճում հանրային ցուցադրման կներկայացվի «Հայաստան, որը չենք տեսել» ֆիլմը։
-
11 ապրիլ 2024
Վայոց ձորի մարզում սև անգղի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն։
-
11 ապրիլ 2024
Օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 27 վարորդ
Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս/թ ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում:
-
10 ապրիլ 2024
Երևանի Օրհուս կենտրոնում կայացել է քննարկում՝ Նուբարաշենի աղբավայրում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակում իրականացված կենսագազի կորզման ծրագրի և հետագայում նման ծրագրերի իրականացման հնարավորության մասին
Ապրիլի 4-ին, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ նախաձեռնությամբ, Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, Երևանի Օրհուս կենտրոնում կայացել է քննարկում՝ Նուբարաշենի աղբավայրում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակում իրականացված կենսագազի կորզման ծրագրի և հետագայում նման ծրագրերի իրականացման հնարավորության մասին։
-
10 ապրիլ 2024
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 119 հատ խեցգետնաորսիչ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում ապրիլի 9-ին, Սևան համայնքին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 119 հատ խեցգետնաորսիչ: