Նորություններ
-
9 հոկտեմբեր 2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում
Նախարարի տեղակալը հոկտեմբերի 3-ից 10-ը մասնակցել է Շարմ Էլ Շեյխի մեղմման հավակնությունների իրականացման աշխատանքային ծրագրի ներքո չորրորդ գլոբալ երկխոսության և չորրորդ ներդրումային միջոցառմանը, Փարիզյան համաձայնագրի 2-րդ հոդվածի և ի լրումն դրա իրականացման 9-րդ հոդվածի հետ կապված Շարմ Էլ Շեյխի երկխոսության երկրորդ աշխատաժողովին և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության գլոբալ նպատակների ցուցիչների վերաբերյալ «Արաբական միացյալ էմիրություններից Բելմ» աշխատանքային ծրագրի հանդիպմանը։
-
9 հոկտեմբեր 2024
Կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչ:
-
8 հոկտեմբեր 2024
Տեղի է ունեցել «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը։
-
8 հոկտեմբեր 2024
Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար, Ծրագրի խորհրդի համանախագահ Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, Ծրագրի խորհրդի համանախագահ Նաթիա Նացվլիշվիլին և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի կազմի անդամները։
-
7 հոկտեմբեր 2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Կանաչ տնտեսության նախարարական կլոր սեղան» միջոցառմանը
«Կանաչ տնտեսություն համաշխարհային գագաթնաժողով 2024»-ը եզակի հնարավորություն է տեղական ու միջազգային մակարդակներում քննարկելու հեռանկարային հնարավորություններն ու ներդրումները պետական ու մասնավոր հատվածների համար: