ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2025
Սահմանվել են սնդիկի արտահանման և սնդիկի ներմուծման կարգերն ու արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը

Համաձայն 2017 թվականին ՀՀ-ի կողմից վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև 2022 թվականին ընդունված «Սնդիկի մասին» օրենքի պահանջի, Կառավարության որոշմամբ
Սահմանվել են՝

  • Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը,
  • Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը։
  • ՀՀ տարածք սնդիկի ներմուծումը (այդ թվում՝ ԵԱՏՄ այլ երկրից ՀՀ փոխադրումը) թույլատրվում է լիազոր մարմնի (ՇՄՆ) կողմից տրամադրվող մեկանգամյա լիցենզիայի հիման վրա, իսկ արտահանման (այդ թվում՝ ՀՀ-ից ԵԱՏՄ այլ երկիր փոխադրման) դեպքում լիազոր մարմնի (ՇՄՆ) կողմից տրամադրվող արտահանման համաձայնության դեպքում,
  • արգելվում է  ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծումը  և Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը,
  •  արգելված ցանկում ներառված ապրանքները (արտադրանքը) ունեն սնդիկ չպարունակող այլընտրանքներ։

Սահմանված կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը և ներմուծումը կլինի շահագրգիռ պետական մարմինների հսկողության ներքո, ինչը կնվազեցնի սնդիկի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերը։ Սահմանված կարգավորումները և սահմանափակումները կհանգեցնեն սնդիկի ներմուծման կրճատմանը, շրջանառությունից դրանց դուրսբերմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։