ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.02.2025
Հայաստանում էր «Հայաստանում կենսաբազմազանության եվրոպական չափանիշների համապատասխան ուժեղացված պաշտպանություն և կայուն օգտագործում» Թվինինգ ծրագրի գնահատման առաքելությունը

Փետրվարի 10-ից 14-ը Հայաստանում էր  «Հայաստանում կենսաբազմազանության եվրոպական չափանիշների համապատասխան ուժեղացված պաշտպանություն և կայուն օգտագործում» Թվինինգ ծրագրի գնահատման առաքելությունը։
Հիշեցնենք, որ երկամյա ծրագրի հիմնական նպատակն էր կենսաբազմազանության հզորացված պաշտպանությունն ու կայուն օգտագործումը Հայաստանում՝ միջազգային (եվրոպական) չափանիշներին համապատասխան։ Այն նպատակաուղղված էր բնության և կենսաբազմազանության պահպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններին և ինստիտուցիոնալ աջակցության տրամադրմանը։ Ծրագիրը համատեղ իրականացվել է  Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության, Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտի (SYKE) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։ 
«Թվինինգ» ծրագիրը ԵՄ-ի կողմից լավ փորձարկված գործիք է, որի միջոցով աջակցություն է տրամադրվում միմյանց հետ համագործակցող կառավարությունների գերատեսչություններին։ 
Առաքելության անդամները հանդիպել են Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներին՝ քննարկելու ծրագրի գրանցած արդյունքները և ազդեցությունը։ Նախարարության ներկայացուցիչները հանդես են եկել հաշվետվություններով և զեկույցներով։