Այսօր, մարտի 21-ին, անտառների միջազգային օրվա առթիվ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվեց միջոցառում-մրցույթ «ԷԿՈ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ» թեմայով:
Միջոցառում-մրցույթին մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային Ա.Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի մանկավարժական համալսարանի և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները:
Միջոցառմանը ներկա էր նաև շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության և քաղաքականության վարչության բաժնի աշխատակիցը, ով ցուցաբերեց իր մասնագիտական աջակցությունը:
Միջոցառում-մրցույթի շրջանակում մասնակիցները ներկայացրին իրենց կողմից պատրաստված տեսանյութերը՝ Կազմակերպության առաջադրված թեմաների վերաբերյալ: Հանուն արդարության պետք է նշել, որ բոլոր մասնակիցների ներկայացրած տեսանյութերը շատ հաջողված և լավն էին, սակայն այնուամենայնիվ առանձնացավ Հայաստանի ազգային ագրարային Ա.Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի խումբը, ովքեր ընտրել էին «Քաղաքը ծխի մեջ է» թեման և դրանով ճանաչվեցին հաղթող:
Բոլոր մասնակիցները խրախուսվեցին շնորհակալագրերով, սակայն առավել ակտիվ մասնակիցները արժանացան անհատական նվերների:
Օրվա խորհուրդը ամրապնելու նպատակով մասնակիցները ծառատունկ իրականացրեցին «Ջրվեժ» անտառպարկում:
Միջոցառումը ամփոփվեց «ՎՈւԴՍ» կենտրոնի կողմից ցուցադրված թեմատիկ կինոդիտմամբ:
