ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2025
Նախատեսվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը, ինչպես նաև դրանց վճարման կարգը

Ապրիլի 17-ի ԱԺ նիստի ընթացքում ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանին է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը։
Այս նախագծով 1-ին փուլով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել միայն կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը։ Դրանք նախատեսվում է ավելացնել հիմնականում մոտ 2 անգամ, բացառությամբ սիգ ձկանտեսակի, որի համար նախատեսվում է դրույքաչափը ավելացնել մոտ 3 անգամ՝ սահմանելով 1 կգ-ի համար 200 դրամ՝ գործող 65 դրամի փոխարեն։
Նախագծով առաջարկվում է վերնայել նաև կենսառեսուրսի համար սահմանված բնօգտագործման վճարի վճարման կարգը, համաձայն որի այն կիրականացվի ոչ թե փաստացի օգտագործված ծավալների, այլ պայմանագրով կամ լիցենզիայով տրամադրված չափաքանակի համար։