Նորություններ
-
8 դեկտեմբեր 2017
Երկու տարեկան արջը Գյումրիում գտնվող ռեստորանային համալիրից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
Երկու տարեկան արջը Գյումրիում գտնվող ռեստորանային համալիրից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում, «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։
Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները Մաշա անունով 2 տարեկան արջին նախ քնեցրել են, ապա տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ արջը կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։
-
7 դեկտեմբեր 2017
«Տարիներ շարունակ բնապահպանությունը ստորադասվել է տնտեսական շահին». Արծվիկ Մինասյան
«Տարիներ շարունակ բնապահպանությունը ստորադասվել է տնտեսական շահին». Արծվիկ Մինասյան
-
7 դեկտեմբեր 2017
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Մեր աշունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Մեր աշունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը
Ս/թ դեկտեմբերի 01-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Մեր աշունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի հեղինակներն են Վահե Բաղումյանը և Նարե Հախնազարյանը, նրանք ուսանում են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:
-
7 դեկտեմբեր 2017
Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը
Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» միջոցառման շրջանակներում անցկացվող բնապահպանական ցուցապաստառների /պլակատների/ մրցույթի ամփոփիչ միջոցառումը։
-
6 դեկտեմբեր 2017
Բրյուսելում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրների կանաչ տնտեսությունների զարգացման հարցերը
Բրյուսելում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրների կանաչ տնտեսությունների զարգացման հարցերը
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ․ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն), մասնակցել ԵՄ կողմից ֆինանսավորված «Կանաչ տնտեսություն Արևելյան հարևանության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագրի աշխատանքային խմբի եզրափակիչ խորհրդակցությանը: