Նորություններ
-
23 հոկտեմբեր 2017
ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին
ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին
«Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 21-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների աշխատակիցները:
-
23 հոկտեմբեր 2017
Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը
Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը
ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հոկտեմբերի 23-27-ը կազմակերպում է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ:
-
23 հոկտեմբեր 2017
Գեղարվեստի քոլեջի մոտ 50 սան «Ջրվեժ» անտառապարկում ունկնդրել է էկոկրթական բաց դաս և կտավին հանձնել պարկի գունագեղ բնապատկերները
Գեղարվեստի քոլեջի մոտ 50 սան «Ջրվեժ» անտառապարկում ունկնդրել է էկոկրթական բաց դաս և կտավին հանձնել պարկի գունագեղ բնապատկերները
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տարբեր կուրսերի մոտ 50 սան հոկտեմբերի 21-ին այցելել են ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային hամալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո գտնվող «Ջրվեժ» անտառապարկ: Միջոցառումն անցկացվել է «Բնապահպանական խճանկար» խորագրի ներքո:
-
19 հոկտեմբեր 2017
Նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանը մասնակցել է ԵԱՀԿ «Բնապահպանական մարտահրավերների և անվտանգության շուրջ իրազեկման բարձրացում» խորագրով նիստին
Նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանը մասնակցել է ԵԱՀԿ «Բնապահպանական մարտահրավերների և անվտանգության շուրջ իրազեկման բարձրացում» խորագրով նիստին
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը ս.թ. հոկտեմբերի 16-ին և 17-ին մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարթության իրացման հանդիպմանը որտեղ հանդես է եկել ելույթով։
-
19 հոկտեմբեր 2017
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Պետր Միկիսկայի հետ
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Պետր Միկիսկայի հետ
Հոկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԲՆ առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, այլ պատասխանատու անձինք: