Ս/թ դեկտեմբերի 01-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Մեր աշունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի հեղինակներն են Վահե Բաղումյանը և Նարե Հախնազարյանը, նրանք ուսանում են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Աշուն, եղանակ, որը պայծառ է, գունագեղ, բայց միևնույն ժամանակ միստիկ և տխուր: Եղանակ, որի ժամանակ բնությունը դառնում է աննկարագրելի գեղեցիկ՝ ստեղծելով կտավային նրբաճաշակություն և այս ամենի մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում անուշահամ, մեղրածոր մրգերը: Ցուցահանդեսը, կարծես, ամփոփում լիներ աշնան գունագեղության, մրգերի առատության: Վահե Բաղումյանին և Նարե Հախնազարյանին Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից շնորհվեց շնորհակալագիր, որը հանձնեց թանգարանի տնօրեն տիկին Գայանե Ղազարյանը: