Նորություններ
-
28 դեկտեմբեր 2017
Արդյունավետ աշխատանքի համար խրախուսվել են ՀՀ բնապահպանության նախարարության մի շարք աշխատակիցներ
Արդյունավետ աշխատանքի համար խրախուսվել են ՀՀ բնապահպանության նախարարության մի շարք աշխատակիցներ
Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության ամանորյա տոնական միջոցառումը, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարն ամփոփել է 2017 թվականին իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու հաջողությունները, ինչպես նաև արձանագրել՝ բացթողումներն ու նախանշել դրանց լուծումների համար առաջիկա անելիքները։
-
27 դեկտեմբեր 2017
Գեղագիտության ազգային կենտրոնի սաների գործերը ներկայացվել են Հայաստանի բնության պետական թանգարանում
Գեղագիտության ազգային կենտրոնի սաների գործերը ներկայացվել են Հայաստանի բնության պետական թանգարանում
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել «Գեղատեսիլ ծառուղի» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը ներկայացրել էին Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները:
-
26 դեկտեմբեր 2017
Տեղի է ունեցել «Դեպի ՌԵԳ և ՇՄԱԳ լիարժեք համակարգի հաստատումը Հայաստանում» խորագրով միջոցառումը
Տեղի է ունեցել «Դեպի ՌԵԳ և ՇՄԱԳ լիարժեք համակարգի հաստատումը Հայաստանում» խորագրով միջոցառումը
«Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագիրն աջակցում է ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, որպեսզի վերջիններս ավելի արագ անցում կատարեն դեպի կանաչ տնտեսություն։
-
26 դեկտեմբեր 2017
Տեղի է ունեցել Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Տեղի է ունեցել Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը:
-
26 դեկտեմբեր 2017
Հայաստանը վավերացրեց Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան
Հայաստանը վավերացրեց Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան
2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-130-Ն օրենքով։ Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Մինամատայի կոնվենցիայի վավերագիրն ի պահ է հանձնվել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ով կատարում է սույն Կոնվենցիայի Ավանդապահի գործառույթները։
Հայաստանի Հանրապետությունը 85-րդ երկիրն է, որը վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի 2018թ. մարտի 13-ից: