Նորություններ
-
15 օգոստոս 2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոնները
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։
Որսորդական կազմակերպությունների բոլոր անդամները պետք է լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները:
-
15 օգոստոս 2025
Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում կստեղծվի նոր անտառային գոտի
ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշման նախագիծը, որով Երևանի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող երկու հողամասեր՝ 1,72 հա և 1,687 հա մակերեսներով, ամրացվում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ անտառ հիմնելու նպատակով։
-
14 օգոստոս 2025
Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը
Օգոստոսի 14-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության մշակած նախագիծը, որով մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը։
-
14 օգոստոս 2025
Հայաստանը՝ պլաստիկ աղտոտման դեմ պայքարի միջազգային հարթակում
Շվեյցարիայի Ժնևում շարունակվում է Պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու միջկառավարական բանակցային կոմիտեի (ՄԲԿ) 5-րդ նիստի 2-րդ հատվածը (INC-5.2), որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Արամ Մեյմարյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են նաև ՇՄՆ վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետ Լիանա Փափախչյանը, Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար Համբարձում Մինասյանը։
-
13 օգոստոս 2025
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատներին, ինչպես նաև բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու «Հայաստանի ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների պլանի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը։