Նորություններ
-
27 հուլիս 2018
Բնապահպանության նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Բնապահպանության նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Բնապահպանության նախարարի մոտ տեղի է ունեցել 2018թ. հուլիս ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է 11 քաղաքացի։
-
26 հուլիս 2018
Բնակիչները վնասվածք ստացած սպիտակագլուխ անգղին համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո բաց են թողել վայրի բնություն
Բնակիչները վնասվածք ստացած սպիտակագլուխ անգղին համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո բաց են թողել վայրի բնություն
Վերջերս Ալավերդիի բնակիչները հայտնաբերել էին վնասվածք ստացած սպիտակագլուխ անգղ (Gyps fulvus)։
Սպիտակագլուխ անգղը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում՝ վտանգված կարգավիճակով (VU D1), ինչպես նաև CITES–ի հավելված 2–ում ու Բեռնի կոնվենցիայի հավելված 2–ում:
-
26 հուլիս 2018
Տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողություններին նվիրված քննարկում
Տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողություններին նվիրված քննարկում
2018 թվականի հուլիսի 24-ին բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԶԿ-ի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ տեղի է ունեցել «Մոնրեալի արձանագրության Կիգալիի ուղղումը որպես կամուրջ օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողությունների միջև» խորագրով աշխատանքային հանդիպումը:
-
25 հուլիս 2018
Դեսպանի հետ քննարկվել է չեխական ոչ կառավարական ասոցիացիայի ուսումնասիրությունների ընթացքը
Դեսպանի հետ քննարկվել է չեխական ոչ կառավարական ասոցիացիայի ուսումնասիրությունների ընթացքը
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում դեսպանատան աշխատակիցներից բացի եղել են նաև ոչ կառավարական ասոցիացիայի անդամներ:
-
24 հուլիս 2018
Ֆրանսիայի Հանրապետության մոտ 100 քաղաքացի ժամանել է <<Արփի լիճ>> ազգային պարկ
Ֆրանսիայի Հանրապետության մոտ 100 քաղաքացի ժամանել է <<Արփի լիճ>> ազգային պարկ
<<Արփի լիճ>> ազգային պարկ է այցելել Ֆրանսիայի Հանրապետության մոտ 100 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների խումբ: ՊՈԱԿ-ի գիտության և տուրիզմի բաժնի աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ տարեցտարի աճում է բնության հատուկ պահպանվող այս տարածք այցելող զբոսաշրջիկների քանակը, իսկ այս տարվա այցելուների նման մեծ թիվն աննախադեպ է։