ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2019
Արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր

Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող տարածքներում պահպանության աշխատանքներ իրականացնելու ընթացքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հատնաբերվել են ապօրինի ծառահատման դեպքեր։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի, Հրազդանի, Ճամբարակի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում արձանագրվել է 5 անտառխախտման դեպք՝ 58 ծառի և 2 ճյուղի ապօրինի հատման վերաբերյալ։ «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 7 պահաբաժնի հանձնում–ընդունում կատարելու ժամանակ հայտնաբերվել է 117 ապօրինի հատված ծառ, որի համար կազմվել է անտառխախտման արձանագրություն։ Հայտնաբերված խախտումների արձանագրություններն ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։