ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2020
Կլիմայի փոփոխությունն ու հարմարվողականությունը Հայաստանում. իրազեկման արշավը մեկնարկել է

Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպված, «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ - Կանաչ կլիմայի հիմնադրամ ծրագրի շրջանակում սկսվել է իրազեկման արշավ, որի պաշտոնական մեկնարկը տրվեց հուլիսի 18-ից սկսված սեմինար-քննարկումների շարքով։ Դասընթացին միացել էին շուրջ հինգ տասնյակ մասնակիցներ։ Այն նախատեսված էր ինչպես բնապահպանական, այնպես էլ ՀՀ հանրային նշանակության տարբեր ոլորտներ լուսաբանող լրագրողների և մեդիաբովանդակություն ստեղծող այլ մասնագետների համար։ Կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա օրեցօր աճում է, ուստի այս համատեքստում կենսական նշանակություն են ստանում միջոցառումները, որոնք օգնում են մեղմել կամ կանխարգելել կլիմայի փոփոխության վնասակար հետևանքները, ինչպես նաև գտնել լուծումներ կլիմայական նոր պայմաններում ապրելու և զարգանալու համար։