ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.08.2020
TAIEX փորձագիտական առաքելություն

Ս.թ. հուկիսի 27-31-ը շրջակա միջավայրի նախարարությունում առցանց եղանակով տեղի է ունեցել TAIEX փորձագիտական առաքելություն։ Փորձագիտական առաքելության շրջանակներում տեղի ունեցած սեմինար-քննարկումը միտված էր շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ ԵՄ թիվ 2011/92/EU հրահանգի, ինչպես նաև խնդրո առարկայի վերաբերյալ Իսպանիայի /Գալիսիայի/ օրենսդրության ուսումնասիրմանը։ Հայկական կողմը ներկայացրել է ՇՄԱԳ գործող օրենքը և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Փորձագետների կողմից համեմատական աշխատանքներ են տարվել ՀՀ օրենսդրության և ԵՄ հրահանգների միջև և ներկայացվել ընդհանուր առաջարկություններ։