Նորություններ
-
19 հունիս 2020
Հունիսի 17-ին հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում
Հունիսի 17-ին հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների և ԱԻՆ հրշեջ փրկարարների արջակցությամբ հրդեհը հանգցվել է երեկոյան ժամը 20:00-ին, որի բռնկման պատճառը եղել է կայծակը: Այրվել է մոտավորապես 4,5 հեկտար տարածք (գիհու նոսրանտառ):
Իրավիճակը ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:
-
19 հունիս 2020
ԱՆՏԱՌԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ
ԱՆՏԱՌԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հունիսի 15-ից մինչև հունիսի 17-ը արձանագրված անտառխախտման դեպքերը:
Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Արծվաբերդի» անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 6 դեպք (132 հատված ծառ)։
-
18 հունիս 2020
Կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագծին
Առաջարկվող օրենքի փոփոխությունով կկատարելագործվի բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտն ու կկարևորվի էկոկրթության դերը համայնքներում։
Նախագծի ընդունումը կնպաստի նաև Հայաստանի միջազգային կոնվենցիաներով ստանձնած էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառին վերաբերվող պարտավորվածությունների իրականացմանը։
-
18 հունիս 2020
ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆՈՒՄ՝ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆՈՒՄ՝ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
-
18 հունիս 2020
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18.06-23.06.2020)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18.06-23.06.2020)
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ին, 23-ին կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 18-ի ցերեկը, 19-23-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17-20մ/վրկ արագությամբ:
Ավելին