Նորություններ
-
12 օգոստոս 2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ս/թ օգոստոսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը:
-
12 օգոստոս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (12-17.08.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (12-17.08.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ին առանձին շրջաններում՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-17-ին քաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Ավելին
-
12 օգոստոս 2020
«Կարմիր կատարի» լիճը պաշտպանված կլինի պետության կողմից
«Կարմիր կատարի» լիճը պաշտպանված կլինի պետության կողմից
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։ Ըստ օգտատերերի, մի քաղաքացի՝ պոմպի միջոցով, բնական ճանապարհով ձևավորված լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։
-
11 օգոստոս 2020
Հայտարարություն Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Հայտարարություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 15-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
-
11 օգոստոս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (11-16.08.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (11-16.08.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոտոսի 12-16-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին