Նորություններ
-
29 հունվար 2020
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 31-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ վերանորոգված և նոր սարքավորումներով հագեցած «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՇՄՄՏԿ) լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը։
-
29 հունվար 2020
Սիրելի' հայրենակիցներ
Սիրելի` հայրենակիցներ
Շրջակա միջավայրի նախարարության ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորիս՝ Բանակի 28-ամյակի կապակցությամբ:
Ազգային բանակը ստեղծվել է տասնյակ հազարավոր հայորդիների սխրանքի, անձնուրաց պայքարի, նվիրվածության ու հերոսության, հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ: Մեր զինված ուժերը գործով են ապացուցել իրենց մարտունակությունը, դարձել տարածաշրջանային անվտանգության ու կայունության կարևոր գործոն։ Հայոց բանակն այսօր էլ շարունակում է վստահորեն ու պատվով կատարել իր առջև դրված խնդիրները:
-
24 հունվար 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց <<Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց <<Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը
Շրջակա միջավայրի նախարարությունն ԱԺ-ում համապատասխան օրենսդրական փաթեթը ներկայացնում էր նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
Արգելքը կտարածվի այն երկրների վրա, որոնք արտադրում են օզոնը քայքայող նյութեր և որոնք չեն ստորագրել Մոնրեալի եւ Վիեննայի կոնվենցիաները: Կարգելվի նաև այդ երկրներ համանման նյութերի արտահանումը։
-
24 հունվար 2020
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում TAIEX փորձագիտական առաքելության շրջանակներում
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում TAIEX փորձագիտական առաքելության շրջանակներում
Ս.թ. հունվարի 20-24-ը շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել TAIEX փորձագիտական առաքելության սեմինար-քննարկումը, որի շրջանակներում փորձագետների կողմից ներկայացվել են ԵՄ թիվ 2003/4/, 2003/35 հրահանգները՝ կապված բնապահպանական տեղեկատվության հասանելիության, հանրային մասնակցության և արդար դատաքննության իրավունքի հետ։
-
23 հունվար 2020
<<Կանաչ կլիմայի>> հիմնադրամը հաստատել է <<Կանաչ ֆինանսավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում>> դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը
<<Կանաչ կլիմայի>> հիմնադրամը հաստատել է <<Կանաչ ֆինանսավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում>> դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է «Կանաչ ֆինանսավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը, որի շրջանակում իրականացնող մարմին է ընտրվել <<ԱրմՍվիսԲանկ>> ՍՊԸ-ն։