Նորություններ
-
10 փետրվար 2021
Ոստիկանությունը բացահայտել է որսագողերին
Ոստիկանությունը բացահայտել է օրեր առաջ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայքում կարմիրգրքյան բեզոարյան այծին սպանողներին:
-
9 փետրվար 2021
Հրապարակվել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2020 թվականի 4-րդ եռամսյակի տեղեկագիրը
Ինչպիսի՞ն են եղել կլիմայական բնութագրերը, եղանակը, մթնոլորտային օդի և մթնոլորտային տեղումների որակն ու քանակը, մակերևութային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի որակն ու քանակը, հողերի որակը, անտառների մոնիթորինգի արդյունքները հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին (2020թ.):
-
9 փետրվար 2021
Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը մայրաքաղաքի փողոցներում՝ Շտերնբերգիա Ֆիշերի ծաղիկն է
Վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ մայրաքաղաքի փողոցներում 250-300 դրամով վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։
-
9 փետրվար 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Խորհրդակցությանը մասնակցել է ազգային պարկի կենտրոնական ապարատի ամբողջ աշխատակազմը՝ ենթակա ստորաբաժանումներով ու հատուկ պահնորդական ջոկատի ներկայացուցիչներով։
-
8 փետրվար 2021
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. 2021 թվականի փետրվարի 1-ից 7-ը
Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.53մ (07.02.2021թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։