Նորություններ
-
15 հունիս 2021
Հայաստանում ծառերի ավելացումը կօգնի դիմակայել կլիմայի փոփոխությանը
Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։
-
9 հունիս 2021
Գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը
Ուրախ ենք տեղեկացնել, որ հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը։
-
9 հունիս 2021
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի
Սիրելի հայրենակիցներ, Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր։
-
9 հունիս 2021
Տնկվել է 520,000 ուռենու կտրոն 249 հոգու մասնակցությամբ
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում 2021 թ.-ի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Արգիճի,...
-
7 հունիս 2021
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ ներկայացուցիչների հետ
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ Աղետների ռիսկերի կառավարման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի և ՄԱԶԾ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանի հետ։