Նորություններ
-
30 սեպտեմբեր 2020
Եղանակը ՀայաստանումԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (30.09-05.10.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (30.09-05.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին, 3-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին, 4-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ավելին
-
29 սեպտեմբեր 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (29.09-04.10.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (29.09-04.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին՝ առանձին շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ին կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ավելին
-
29 սեպտեմբեր 2020
ՇՄՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՀԱՄԱԼՐԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՇԱՐՔԵՐԸ
Ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվել և համալրել ՀՀ Զինված ուժերի շարքերը։
Կարճ ժամանակ անց Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների մի քանի տասնյակ աշխատակիցներ զորակոչվեցին ազգային բանակ։
-
29 սեպտեմբեր 2020
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՄՈՒՏՔԵՐԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՄՈՒՏՔԵՐԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ
Հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ռեժիմը, Շրջակա միջավայրի նախարարության կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես՝ մինչև ռազմական դրության ավարտը, դադարեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը:
-
29 սեպտեմբեր 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ռազմական դրությամբ պայմանավորված կասեցվել են շրջակա միջավայրի նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններնը զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթների անցկացումը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռազմական դրությամբ պայմանավորված կասեցվել են շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.8-Ղ3-2), շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.5-Ղ3-2), շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 15-32.10-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններնը զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթների անցկացումը։