Նորություններ
-
22 մարտ 2021
Մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի 2-րդ փուլի հայտերի ընդունումը
-
22 մարտ 2021
Մարտի 21-ին ամբողջ աշխարհը պաշտոնապես նշեց որպես «Անտառների միջազգային օր»
Առաջին անգամ նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։
-
22 մարտ 2021
Պարզաբանում
Հաշվեքննության արդյունքները վերաբերում են բացառապես 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածին:
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ այսօր մամուլում տեղ գտած՝ ««Հայանտառ»-ի 83 աշխատակից մի քանի տարի երկրում չի եղել, բայց աշխատավարձ է դուրս գրվել» վերտառությամբ նյութը տարընթերցման առիթ է տվել՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին, ուստի, ելնելով վերը նշվածից, նպատակահարմար ենք համարում հարցի վերաբերյալ տալ որոշակի պարզաբանում։
-
22 մարտ 2021
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկում էր։Նախարարն ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատար Արման Աբելյանին, ապա ստորաբաժանումների ղեկավարների և ազգային պարկի տեղամասերի պետերի հետ քննարկել «Սևան» ազգային պարկի ընթացիկ օրակարգին և իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։
-
22 մարտ 2021
Գողություն Բերդի դենդրոպարկում և հողերի փչացում Մաստարայի տուֆերի հանքավայրի ընդերքօգտագործմամբ. հարուցվել են քրգործեր
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվոմ են ուսումնասիրություններ բնապահպանության տարբեր ենթաոլորտներում իրականացվող գործընթացների իրավաչափության և օրենսդրության պահանջների համապատասխանության առնչությամբ: