Նորություններ
-
7 հունիս 2021
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ ներկայացուցիչների հետ
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ Աղետների ռիսկերի կառավարման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի և ՄԱԶԾ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանի հետ։
-
7 հունիս 2021
Տեղի է ունեցել «Սնդիկ պարունակող ապրանքների վերաբերյալ իրազեկության բարձրացում և տվյալների վավերացում» թեմայով աշխատաժողով
Միջոցառումը կազմակերպվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։
-
7 հունիս 2021
Նշվեց Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը
Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:
-
4 հունիս 2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնլ
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում իրականացված համապետական ծառատունկին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել։
-
3 հունիս 2021
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվեց Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանի, CNF-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի,Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի նոր ցուցանակի բացումով մեկնարկ է տրվել արգելոցում Էկոտուրիզմի նոր ծրագրին։